«Մոռացված հայրենիք». Արցախյան 44-օրյա պատերազմի պատմող ֆիլմը ՆԱՄ-ում

 «Մոռացված հայրենիք». Արցախյան 44-օրյա պատերազմի պատմող ֆիլմը ՆԱՄ-ում

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ եգիպտացի լրագրող և ռեժիսոր Իսսամ Նաժիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Իսսամ Նաժիի փաստավավերագրական ֆիլմն աշխարհին պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանային կյանքի, Արցախի փախստականների մասին, որոնք այժմ բնակվում են Սյունիքում:

«Մոռացված հայրենիք» ֆիլմի նկարահանումների ժամանակ հայերն ինձ համար բացեցին իրենց սրտերն ու տան դռները՝ կիսվելով իրենց թանկ պատմություններով, անցյալի և ներկայի մասին վախերով ու երազանքներով:

Ֆիլմում լուսաբանվում են Հայաստանի Սյունիքի մարզի պատմական ու ներկա մարտահրավերները, աշխարհագրական և ռազմավարական կարևորությունը և մշուշոտ ապագան նման անկայուն տարածաշրջանում»,-իր ելույթում նշեց Իսսամ Նաժին:

Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո հանդիսատեսի և ֆիլմի հեղինակի միջև ծավալվեց հետաքրքիր զրույց, որի հիմքը հայերի և նրանց հողերի միջև եղած առանձնահատուկ, հավերժական, հոգևոր կապի մասին քննարկումներն էին:

Միջոցառման ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը հանդես եկավ ելույթի խոսքով՝ հանձնելով Իսսամ Նաժիին խորհրդանշական հուշանվերներ և կոչում:

«Մենք ունենք ավանդույթ, ըստ որի, մշակույթում մեծ ավանդ ունեցող անհատներին տալիս ենք «Հայ մշակույթի դեսպան» կոչումը՝ հանձնելով խաչքար. խաչքարի վրա փորագրված է «Նարեկացի» արվեստի միության պատկերանշանը, այսինքն՝ հավատը և արվեստը մեկտեղված են»,-նշեց Նարեկ Հարությունյանը:

«Մոռացված հայրենիք» ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ