Հեղափոխության առաջնորդի համար գերնպատակը պիտի լինի այն, որ չդառնա այնպիսին, ինչի դեմ պայքարել է. Փաշինյան

 Հեղափոխության առաջնորդի համար գերնպատակը պիտի լինի այն, որ չդառնա այնպիսին, ինչի դեմ պայքարել է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր «Երկրի հակառակ կողմը» վեպում գրում է.

  • Ուղղակի դու պետք է ցանկանաս, շատ ցանկանաս վերադառնալ Երևան, Աստաֆյան փողոց, պիտի շատ ցանկանաս վերադառնալ` երկրի հակառակ կողմից:
  • Ի՞նչ է ֆլամենկոն։
    Իսկ դուք ինչպե՞ս կողբայիք ձեր միակ, ձեր միակ սիրած էակի մերժումը, որին սիրում եք տիեզերական սիրով, ամբողջ մրամնով, ամբողջ հոգով, ամբողջ գիտակցությամբ, սրտի սպանող թրթիռով։ Ի՞նչ կզգայիք, եթե այդ սիրածին տեսնեիք ուրիշի գրկում։ Ինչպե՞ս կցնծայիք, եթե նա ոչ թե մերժեր, այլ պատասխաներ նույնպիսի սիրով, կրքոտ ու շնչահեղձ սիրով։  Իսկ դուք ինչպե՞ս կողբայիք ամենաթանկ մարդու կորուստը, հեռացումը, մահը։ Ինչպե՞ս կցնծայիք, եթե վերադառնար, հարություն առներ նա։ Ի՞նչ կզգայիք, եթե դավաճաներ ձեր ամուսինը, ձեր կինը,  եղբայրը, ծնողը, զավակը, ընկերը, և ի՞նչ կզգայիք, եթե պարզվեր, որ իրականում ոչ մի դավաճանություն չի եղել։ Ինչպիսի՞ ցավ կզգայիք, եթե ձեր սիրտը  խոցեին դանակով, և  ինչպիսի՞ թեթևություն կզգայիք՝ իմանալով, որ դա ընդամենը երազ է։ Ինչպե՞ս կզգայիք ձեզ բանտում, եթե ձեզ խոշտանգեին, կտտանքների ենթարկեին, ինչպե՞ս կզգայիք ձեզ, եթե հայտնվեիք կատարյալ ազատության մեջ և շրջապատված լինեիք օվացիաներով․․․ Ինչպե՞ս կբղավեիք հուսահատության պահին և ինչպե՞ս կբղավեիք հաղթանակից  հետո․ ի՞նչ կլիներ այս ամբողջ ընթացքում ձեր սրտի մեջ, ահա դա է ֆլամենկոն։

Ուզում ես իմանալ, թե որքան եմ քեզ սիրո՞ւմ։ Լսիր իսկական ֆլամենկո և կհասկանաս։

  • «Գնացքի պատուհանից նայելը և մտորումների գիրկն ընկնելը չափազանց հաճելի զբաղմունք դուրս եկավ: Իմ կուպեի պատուհանից, սակայն, չէի ուզում տեսնել Շվեյցարիան կամ Գերմանիան ու չէի տեսնում: Գնացքի պատուհանից նայելով՝ փնտրում էի ապագայի Հայաստանը, ուրվագծում էի ապագայի Հայաստանը, տեսնում էի ապագայի Հայաստանը. կղմինդրե տանիքներ, բարեկարգ տներ, ծաղկի մեջ կորած բակեր, ժպտադեմ գյուղեր, հպարտությամբ ճառագող մարդիկ, մահվան վրա մատ թափ տվող տատիկներ և պապիկներ, ազատ երիտասարդություն, իրենք իրենց և ոչ թե հարևանի համար ապրող ընտանիքներ, ընտանեկան ռեստորաններ, հարգված իշխանություններ, վստահություն ապագայի նկատմամբ, անտառների մեջ չտեղավորվող կենդանիներ, լիաթոք, լիաթոք շնչառություն, Հայրենիքի լիաթոք զգացողություն, օրենքի անսակարկելիություն, ազատություն, ազատություն, որ զգում ես կրծքիդ տակ:
  • Բայց մի՞թե սա կարելի է ճամփորդություն համարել: Հը՞: Գուցե սա իսկապե՞ս փախուստ է: Բայց ի՞նչ փախուստ. մի՞թե կարելի է Հայաստանից փախչել՝ Հայաստան գնալով: Չէ՞ որ ես գնում եմ Հայաստան՝ երկրի հակառակ կողմից: Բայց մի՞թե ճամփորդություն կարելի է համարել Երևանի մի կետից մյուս կետը հասնելը: Չէ՞ որ Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ: Ճիշտ է, կա ավելի կարճ ճանապարհ, բայց ո՞վ կարող է պնդել, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է, ո՞վ կարող է պնդել:

 

 

  • Հայաստանն ինքը բույր ունի, ավելի ճիշտ` բույրեր: Երեք մեծ բույրերի համադրում է Հայաստանը, և փակ աչքերով ու ականջներով աշխարհը շրջելիս կարող ես ասել` հասա՞ր Հայաստան, թե ՞ դեռ ոչ:
  • Հասկանո՞ւմ ես, կռվելը ինքընպատակ չէ, խաղաղությունը նույնպես: Հաղթում է նա, ով կռվելու ժամանակը կարողանում է տարբերել հաշտվելու ժամանակից և կռվելու ժամանակի մեջ կռվում է, հաշտվելու ժամանակի մեջ՝ հաշտվում:
  • Ազատությունն ընտրության հնարավորություն ունենալն է, և ընտրության  հնարավորությունը՝ Աստվածատուր արժեք։ Նա, ով բռնանում է ընտրության ազատության նկատմամբ, նա պատերազմ է հայտարարում Աստծուն։ Եվ ուրեմն՝ Ազատության զինվորը Աստծու զինվորն է․․.
  • ․․…Կարծես՝ մինչ այժմ եղած շատ հեղափոխությունների մեջ ինչ-որ բան այն չի եղել, որովհետև շատ հաճախ խախտվում է հեղափոխականի հիմնական սկզբունքը: Հեղափոխականի, հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի,գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը: Ֆիդելը չկարողացավ լուծել այս խնդիրը,Կրոմվելը չկարողացավ լուծել այս խնդիրը,Լենինը չկարողացավ լուծել այս խնդիրը,Նապոլեոնը չկարողացավ լուծել այս խնդիրը: Բայց քավ լիցի,սա չի պատկանում մարդկության չլուծված խնդիրների շարքին,որովհետև այդ խնդիրը լուծվեց,այդ խնդիրը լուծեց նա,ով հաղթական մտավ այս քաղաքը,և որի անունն է Էռնեստո Չէ Գևարա:
    Ամենամեծ հեղափոխականը մարդկության պատմության մեջ,ամենամեծը,առաջինը,անգերազանցելին: Իսկ ինչում է նրա մեծությունը.առաջին հերթին՝շատ պարզ,բայց իրագործման առումով անասելի բարդ մի բանաձևի.հաղթել,և հրաժարվել հաղթանակի վայելքներից:Չէ Գևարան,թերևս,հասկացավ,որ իշխանությունը մահ է իսկական հեղափոխականի համար,իսկական հեղափոխականը երբեք իշխանավոր չպետք է լինի,իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ,բայց չպետք է հաստատի իշխանություն և օրենքներ:Ես այսպես եմ հասկանում Չէ Գևարային:ԵՎ ժամանակի ու պատմության փորձությունը թույլ է տալիս ասել սա.իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և հեռանում անսպասելի: Իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ,բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ և չպետք է ունենա իշխանություն…

Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը,որովհետև իսկական հեղափոխականը քանդում է փտած համակարգեր,իսկական հեղափոխականը անգամ զենք է վերցնում:Բայց վայ այն հեղափոխականին, որ դա անում է հանուն սեփական իշխանության:Իսկական հեղափոխականը պետք է ազատագրի իշխանական կաբինետներ,մաքրի այդ կաբինետներն այնտեղ սերտաճած տգետներից,բայց իսկական հեղափոխականը չպետք է մնա այդ կաբինետներում,այլ այնտեղ պիտի թողնի միայն հուշ իր մասին,և իր վերադարձի սարսափը պիտի ծեփի այդ կաբինետների պատերին:

Իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասման,նախատեսված բոլոր նրանց համար,ովքեր հավատում են միայն իրենց տեսածին և քամահրանքով են վերաբերվում Աստվածային ցասման վիրտուալ սպառնալիքներին:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ