Քաղավիացիայի նախկին պետը «քաշեց» Նիկոլ Փաշինյանին

 Քաղավիացիայի նախկին պետը «քաշեց» Նիկոլ Փաշինյանին

Պարեկային ծառայության պետը լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Երևան քաղաքի գունդն իր հաշվեկշռում ունի «Շկոդա» մակնիշի թվով 150 ծառայողական ավտոմոբիլներ, որից 95-ն է սարքին վիճակում․ 23-ը չի շահագործվում վթարի հետևանքով, 32 միավոր էլ չի շահագործվում փոխանցման տուփի սելեկտորի անսարքության հետևանքով:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը 1,785 միլիարդ դրամ է ծախսել պարեկային ծառայության 140 ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։ Ընդհանուր առմամբ, պարեկայինին հատկացվելիք ավտոմեքենաների թիվը պետք է լինի 150: Ըստ ոստիկանության՝ ավտոմեքենաների գնման պայմանագիր կնքվել է 2020-ի սեպտեմբերին «Չեխ ավտո» ընկերության հետ։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ 2020-ի հունվարից այս ընկերության միանձնյա բաժնետեր է դարձել Ալբինա Մովսեսյանը։ Վերջինս քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանի կինն է։ «Չեխ Ավտո»-ի ավտոսրահը գտնվում է Երևանի Արշակունյաց պողոտայում, ընկերությունը Չեխիայից նեկրում է «Շկոդա» մակնիշի մեքենաներ։

Տենդերին մասնակցել է երկու ընկերություն՝ «Չեխ ավտո» ՍՊԸ-ն եւ «Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերությունը։ Ի դեպ, այստեղ բավականին հետաքրքիր զարգացումներ են ծավալվել: Այսինքն՝ հայտարարվում է մրցույթ անհնարին պայմաններով, մասնակցության հայտ են ներկայացնում մի քանի ընկերություններ, որոնցից երկուսը հիմնավորում են հայտարարված պայմաններին չբավարարելու իրենց փաստարկները, ապա հրաժարվում այդ պայմաններով մասնակցել մրցույթին, ինչից հետո փոխում են մրցույթի պայմանները, որ մասնակից միակ ընկերությունը հաղթի:

Արդյունքում, չնայած գործադրած ջանքերին` քաղավիացիայի նախկին պետը` Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին խորհրդատուն, պարզապես քաշել է Նիկոլ Փաշինյանին, քանի որ պարեկային ծառայության ներդրումը վարչապետը համարում է իր գլխավոր փիառ գործիքներից, ձեռքբերումներից և հպարտություններից մեկը, իսկ Մովսեսյանի մատակարարած անորակ մեքենաների պատճառով փիառը ժողովրդական լեզվով ասած՝ հարամվում է…

Lurer.com

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ

Explore All 10Web Premium Features,
Use Drag & Drop Editor Based on Elementor.