Հայտնիներից ով ինչպես է շնորհավորել Հայոց բանակի 30-ամյակը (Տեսանյութ)

 Հայտնիներից ով ինչպես է շնորհավորել Հայոց բանակի 30-ամյակը (Տեսանյութ)

Այսօր Հայոց բանակը տոնում է կազմավորման 30 ամյակը: Չնայած 2020 թվականը հայ ժողովրդի համար կորուստներով եւ բազում արհավիրքներով լի տարի էր, այնուամենայնիվ մենք հպարտ եւ միշտ պարտական ենք մեր զինվորներին, սպաներին:

Հայոց բանակի օրվա առթիվ ArmLur.am-ը անդրադարձել է մշակութային գործիչներին եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր պատերազմի օրերին անմասն չեն մնացել եւ լծվել են հայրենիքի պաշտպանման սուրբ գործին: Այսօր արդեն ներկայացնում ենք, թե ով ինչ մաղթանք է հղել հայ զինվորին:

Ազգային երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը, շնորհավորելով բանակի 30-ամյակը, գրել է. «Տոնդ շնորհավոր հայ զինվոր…Հազար փառք երկնային բանակի մեր հերոսներին…»:

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, հրապարակելով զինվորական համազգեստով դստեր լուսանկարը, մակագրել է. «Շնորհավոր Տոնդ, իմ անպարտելի Հայոց Բանակ»:

Երգիչ Արաբո Իսպիրյանը տեղադրել է տեսահոլովակ, որին կից գրել է. «Տոնդ շնորհավոր Հայ զինվոր»:

Դերասան Գրիգոր Դանիելյանը շնորհավորել է բանակի օրը եւ կիսվել բանակի մասին իր պատկերացումներով. «Ովքեր տեղյակ չեն (ընթացքում պարզվեց շատերը, հիմնականում չծառայածները) ՝Բանակում պայմանները պետք է լինեն դաժան, ինչու՞.Եթե պատերազմական իրավիճակում հայտնվենք, զինվորը պետք է կարողանա դիմակայել սովին և ցրտին, հետևաբար, եթե կազառման շատ տաքա, դրանից պետք չի ուրախանալ (մեր չաստի կազարմայի պատուհանը կոտրվեց, ցելոֆան քաշեցին, գիշերները բուշլատով ու սապոգներով էինք քնում): Կամ, եթե զինվորը ցորենա ուտում, պետք չի նեղվել պատեպատ տալ գլուխդ, որ երեխեն ցորենա ուտում, ոչ թե կլուբնիկ: Զինվորը պետք է սովորի սովին դիմակայել, որ պատերազմական իրավիճակում լինի կոփված (ոչ թե մամայի բալա):

Զինվորը պետք է քնելու մասին չմտածի, պետք է սովորի անքուն մնալ, որ արտակարգ իրավիճակում ոչ թե դեղ խմի, որ արթուն մնա, այլ օրգանիզմը սովոր լինի դրան: Զինվորը պետք է պատրաստ լինի հոգեբանական ճնշմանը, որ պատերազմական իրավիճակում հոգեկանը չխանգարվի:

Մեր մեծերը ասում էին «երեխեն գնա բանակ կոփվի, տղամարդ դառնա», ես էլ եմ նույն կարծիքին, տղեն պետքա տղամարդ դառնա ու լինի կոփված ու էդ հարցում յուրաքանչյուր տղու կողքին միշտ կանգնածա եղել բանակը:

Տոնդ շնորհավոր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, դու պետքա լինես ուժեղ ինչպես նախկինում

Ափսոս, որ բարձունքը չկա, ափսոս, որ տղերքը չկան, փառք ու պատիվ հերոս տղերք»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված լայնամասշտաբ պատերազմում հայրենիքի փրկության գործին էին լծվել նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Նրանք են Արսեն Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Հրանտ Թոխատյանը, Բաբկեն Չոբանյանը, դերասան, շոումեն Վաչե Թովմասյանի եղբայրը՝ Վահան Թովմասյանը, դերասաններ Հայկ Չոմոյանը, Գնել Սարգսյանը եւ ուրիշներ:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ

Explore All 10Web Premium Features,
Use Drag & Drop Editor Based on Elementor.