Ինչպես է բարձր տրամադրություն ունեցող Լուլուն հռհռում «Եռաբլուրում» (տեսանյութ)

 Ինչպես է բարձր տրամադրություն ունեցող Լուլուն հռհռում «Եռաբլուրում» (տեսանյութ)

Համացանցն առավոտվանից քննարկում է ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանի պահվածքը՝ Եռաբլուրում: Մարդկանց ուշադրությունից չէր վրիպել նրա բարձր տրամադրությունն ու լայն ժպիտը:

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրել էր.
«Եռաբլուրում քպ-ական պատգամավորներից մեկն ինչքան ուժ ուներ ծամոն էր որոճում տեսախցիկի առջև, էն թուրքի առջև խոնարհվող լուլուն էր մինչև ականջները բերանը բացել, հռհռում, կողքից էլ ջան-ջիգյար վիճակներ էին, էքսկուրսիա էին եկել…
Ես չեմ զարմանում էս ամենից։ Ես արդեն չեմ էլ ջղայնանում էս ամենից. վեհ բաները քպ-ական էժան զանգվածից պետք չի ակնկալել, չի լինելու։

Ես կզարմանայի, եթե լուլուն ու մնացյալ քպ-ականները միամիտ հուզվեին Եռաբլուրում։ Ես կզարմանայի, եթե նրանք ծնկեին ու հատ-հատ ներողություն խնդրեին զոհված տղերքից, նրանց ծնողներից։ Ես շատ կզարմանայի, եթե լուլուակերպ արարծներին Եռաբլուրում տեսնեի ոչ միայն այս օրերին ու ոստիկաններով շրջապատված, այլև տարվա մյուս օրերին, մենակ, առանց վախի։

Պատերազմից հետո 1,5 տարի ա սրանք ամենօրյա ռեժիմով մեզ ապացուցում են, թե ոնց են վերաբերվում Արցախին, հայրենիքի համար զոհված տղերքին ու Եռաբլուրին ընդհանուր առմամբ։
Ով հասկացել ա՝ հասկացել ա, իր հետևությունն արել ա, սրանց գնահատականը տվել ա, իսկ ովքեր իրենց դրել են ռետինե խողովակի՝ շլանգի տեղ ու դեռ հույս ունի, ձեզ ել համոզում են, որ «հեսա-հեսա սաղ դզվելու ա, ամեն բան լավ ա լինելու», դրանք հավասարապես կիսում են սրանց վարքն ու հայացքները, դրանք հավասարապես կիսում են Եռաբլուրի պատասխանատվությունը»։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ

Explore All 10Web Premium Features,
Use Drag & Drop Editor Based on Elementor.