Քանյե Ուեսթն անօթևանների մասնակցությամբ նորաձևության ցուցադրություն է պատրաստում

 Քանյե Ուեսթն անօթևանների մասնակցությամբ նորաձևության ցուցադրություն է պատրաստում

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է անօթևաններին ներգրավել իր Yeezy բրենդի և փողոցային հագուստի Skid Row Fashion Week ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությանը։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։

Երկու ապրանքանիշերի համագործակցության արդյունքները կներկայացվեն փետրվարի 22-ին կայանալիք ցուցադրությանը: Ցուցադրությանը կմասնակցեն անօթևաններ, որոնք հանդիսանում են SRFW-ի աշխատակիցներ:

Ըստ ապրանքանիշի հիմնադիր Դեյվիդ Սաբաստիանի, որի հետ աշխատում է Քանյեն, երաժշտի հետ համագործակցության ամբողջ հասույթը կուղղվի Skid Row-ի կարիքավորներին օգնելու համար։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ

Explore All 10Web Premium Features,
Use Drag & Drop Editor Based on Elementor.