Թուրք դիվանագետները նոր պայման են առաջ քաշել ՀՀ ներկայացուցչի հետ հետագա հանդիպումների համար

 Թուրք դիվանագետները նոր պայման են առաջ քաշել ՀՀ ներկայացուցչի հետ հետագա հանդիպումների համար

Պաշտոնական Անկարան դեմ է, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը երրորդ երկրում տեղի ունենա։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական «Իլհաս» լրատվականին։

Հղում անելով Թուրքիայի դիվանագիտական սեփական աղբյուրներին՝ լրատվամիջոցը տեղեկացնում է՝ թուրք պաշտոնյաները կարևորում են, որ հայ ու թուրք գործընկերների հետագա հանդիպումները Հայաստանում կամ Թուրքիայում տեղի ունենան։

Թե ինչն է հետագա հանդիպումները միայնումիայն ՀՀ-ում կամ Թուրքիայում իրականացնելու դրդապատճառը, նպատակը կամ տրամաբանությունը, դիվանագիտական խողովակները լռում են։

Հշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում։

Երևանն ու Անկարան դեկտեմբերին հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

 

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ

Explore All 10Web Premium Features,
Use Drag & Drop Editor Based on Elementor.