Uկանդալային մանɲամասներ. աႹաբեկիչը ցանկացել է uպանել Ջորջ Uորոսին և Թուɲքիայի նախագահ էրդոηանին
Եռաբլուրը՝ Բանակի օրը… (լուսանկարներ)

Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձն է։
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր պանթեոն: եռաբլուր են այցելում նաև զոհված զինծառայողների ծնողները:
Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։
2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել՝ համաձայն որի հունվարի 28-ը սահմանվում է որպես ոչ աշխատանքային օր։
Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։
Լուսանկարները՝ PHOTOLURE-ի