Բժիշկը խոսեց լսողության և տեսողության վրա COVID-19-ի թողած հետևանքների մասին

 Բժիշկը խոսեց լսողության և տեսողության վրա COVID-19-ի թողած հետևանքների մասին

COVID-19-ից հետո մարդը կարող է բախվել լսողության և տեսողության խանգարման հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովին:

«Հենց վիրուսը գտնի մարմնի ամենաթույլ կետը, այնտեղ կհարվածի՝ լինի դա թոքեր, ուղեղ, թե երիկամներ. դա կախված է ոչ միայն վիրուսից, այլև յուրաքանչյուր անձից, թե մարդը ինչ հիվանդություն է ունեցել նախկինում և ինչպես է իրեն զգում այս պահին: Արդեն գիտենք, որ կարող է խլություն առաջանալ կամ լսողությունը խանդարվում է. կեղծ ձայներ են հայտնվում», – ասաց նա:

Ըստ բժշկի, մարդը կարող է սկսել լսել կեղծ ձայներ կամ ունենալ լսողության կորուստ: Կարող եք նաև բախվել հոտի և համի կորստի, տեսողության վատթարացմանը:

«Քանի որ աչքը ուղեղի մի մասն է, մեր հիվանդների շրջանում տեսնում ենք, որ ուղեղում հայտնվում են դոնդողանման կազմավորումներ, որոնք առաջանում են վնասված անոթներից արյան ներծծման պատճառով: Չեմ բացառում, որ այդպիսի ֆոկուսը կարող էր ձևավորվել նյարդի վրա և վնասել տեսողական նյարդը», – ասաց Ժեմչուգովը:

Նա նշեց, որ բարդություններն, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն այնտեղ, որտեղ հիվանդն արդեն վնասվածք ունեցել է կամ վնասել է մոտակա անոթները:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ