Անգլուհին լուսանկարել է իրեն հետապնդող ուրվականին

 Անգլուհին լուսանկարել է իրեն հետապնդող ուրվականին

Մեծ Բրիտանիայի բնակչուհին պնդում է, որ լուսանկարել է իրեն հետապնդող ուրվականին, գրում է Daily Star-ը:

Մի քանի ամիս կինը բողոքում էր բնակարանում լսվող անհասկանալի ձայներից: Ինչ-որ մեկը ջարդում էր տան սպասքը, իսկ գիշերը միանում էին շարժման սենսորները: Մի անգամ կինն իր կրծքավանդակի վրա տարօրինակ, այրվածքի նմանվող հետքեր է հայտնաբերում: Բժիշկները չեն կարողանում բացատրել դրանց առաջացման պատճառը: Դրանից հետո բրիտանուհին տեսահսկման խցիկներ է տեղադրում: Առավոտյան նա ձայնագրության վրա լողացող գնդեր և դրանց ետևում նկատվող ուրվագիծ է հայտնաբերում:

Այժմ նա վախենում է գիշերել սեփական տանը և փնտրում է մի մարդու, ով կկարողանա դուրս վռնդել ուրվականին:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ