Եɲեւանի ավագանու «Ⴡմ քայլը» խմբակցության անդամ Կաɲինե Բաηդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը
Էրմինա Զախարովան՝ անակնկալ ամուսնության առաջարկության ու սպասվելիք հարսանիքի մասին

Դերասանուհի Էրմինա Զախառովային երեկ ամուսնության առաջարկություն են արել, իսկ առաջին մանրամասները նա պատմել է ArmLady-ի հետ զրույցում։
«Անակնկալը կազմակերպել էր ընկերս Կամերային թատրոնի տնօրենի՝ Լուսինե Երջակյանի և ռեժիսոր Արշալույս Հարությունյանի հետ միասին։ Նրանք մեր տանը մի քանի օր առաջ պայմանավորվել էին ու որոշել էին, որ ամեն ինչ պետք է թատրոնում լինի, երբ մենք խաղանք Secret Santa»: Հավաքույթի ամենահետաքրքիր պահին դերասանուհու սիրելին մատանի է դրել նրա մատը և ամուսնության առաջարկություն արել․«Նրա համար չափազանց հեշտ էր ընտրել մատանի, նա հրաշալի գիտի մատիս չափը, քանի որ ես աքսեսուրներ շատ եմ սիրում և հաճախ է ինձ նվիրում։ Նա անգամ իմ ճաշակով էր ընտրել մատանին»։
Դերասանուհի ն պատմեց, որ մատանիի ընտրության օրը թատրոնում փորձի են եղել , իսկ սիրելին Լուսինե Երջակյանին նախապես ասել է իր մտադրությունների մասին և ուշ եկել փորձի։ Էրմինայի խոսքով սիրելիին այնքան լավ է ճանաչում և այնքան տարբեր իրավիճակներում է տեսել, որ վստահ է իր ընտրության հարցում․ «Մենք թատրոնի անձնակազմով այնքան հյուրախաղերի ենք եղել, կամ քաղաքից դուրս որ գնում ենք, ես իրան տեսել եմ նաև կենցաղում և գիտեմ՝ ինչպիսին է։ Գիտեմ՝ ինչպես է ինձ վերաբերվում»։
Հարսանիքն էլ շատ չի ուշանա․ «Քանի որ մայրս երկրում չէ և միայն մարտին է գալու, այդ ժամանակ էլ սիրելիիս ընտանիքի հետ օրը կվորոշենք։ Մենք այդ ամենին չենք խառնվում»։