Լուսնագնացից ստացված նոր լուսանկարների օգնությամբ բացահայտվել է Լուսնի վրա գտնվող «առեղծվածային տան» գաղտնիքը

 Լուսնագնացից ստացված նոր լուսանկարների օգնությամբ բացահայտվել է Լուսնի վրա գտնվող «առեղծվածային տան» գաղտնիքը

Չինական «Յույտու-2» լուսնագնացի պատկերած խորհրդավոր առարկան, որը նկատվել էր Ֆոն Կարման խառնարանի մոտ, ինչպես պարզվել է ոչ մեծ չափսի քար է: Այս մասին հաղորդում է CNet-ը:

Արտասովոր առարկայի առաջին լուսանկարները հայտնվել էին դեկտեմբերի սկզբին: Լուսանկարման անկյունի պատճառով թվացել էր, թե Լուսնի մակերեսին հեռվում տուն հիշեցնող կառույց կա: Նշվում է նաև, որ լուսնագնացին մի քանի ամիս է պահանջվել, որպեսզի հասնի հորիզոնում երևացող տարօրինակ կառույցին:

Չինական լուսնագնացի նոր լուսանկարները, որոնք հրապարակել է տիեզերական լրագրող Էնդրյու Ջոնսը, ցույց են տվել, որ «առեղծվածային տունը» սովորական քար է, որը գտնվում է խառնարանի եզրին։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ