Չինաստանում պիոն ծաղիկը խորհրդանշում է սերը, ինչու՞

 Չինաստանում պիոն ծաղիկը խորհրդանշում է սերը, ինչու՞

Պիոնը Չինաստանի խորհրդանիշն է: Այն աճեցվել է այս երկրում ավելի քան 2000 տարի առաջ:

Պիոնները համարվում են չինական արվեստի և գեղեցկության մի մասնիկը։

Չինաստանում պիոն ծաղիկը խորհրդանշում է սերը: Չինական մշակույթի համատեքստում պիոնը համարվում է ծաղիկների թագուհին:

Պիոն բառը առաջացել է լատիներեն paeonia բառից և նշանակում է «բույս, որը բուժում է», քանի որ դրա արմատներն օգտագործվել են բժշկության մեջ:

Ջորջիո Բատինին գրել է, որ նախքան ծաղիկ լինելը, պիոնը աստվածների բժիշկն է եղել:

Նրանք հանդիսանում են բախտի ու երջանիկ ամուսնության բանալի: Այս ծաղիկները հնում խորհրդանշել են նաև հարստություն, քանի որ արժանի էին գտնվել միայն ազնվականների այգիներում։

Զարմանալի փաստ է նաև այն , որ պիոնների վերամշակված և քաղցրացված թերթիկները Չինաստանում օգտագործում են որպես դեսերտ:Իսկ թարմ թերթիկները կարելի է ճաշակել որպես աղցան կամ լիմոնադով աղանդեր: Իսկ դու կհամտեսե ՞իր նման բան։

Նշենք նաև,որ Չինաստկան մշակույթում պիոնների հանդեպ սերը չի սահմանափակվում այսքանով։ 1982թ․-ից սկսած պիոնների պատվին անցկացվում է ամենամյա փառատոն, որին չինացիները մասնակցում են մեծ խանդավառությամբ։

Դե ինչ, երբ այս հիասքանչ գարնանային ծաղկի մասին դու գիտես գրեթե ամեն բան, ժամանակն է շրջապատել քո մտերիմներին պիոնների նուրբ ծաղկեփնջերով, որոնք ոչ միայն ռոմանտիկ տրամադրություն կստեղծեն , այլև հաջողություն ու սեր կբերեն ցանկացած միաջավայրին:

Եթե ցանկանում ես պատվիրել պիոններ կամ այլ թարմ ու յուրօրինակ ծաղիկներ, ապա գնա մեր Մեկ Ծաղիկ բաժին և ընտրիր այն ինչ կցանկանաս:

 

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ