Բացահայտվել է Լուսնի վրա գտնվող «առեղծվածային տան» գաղտնիքը (լուսանկարներ)

 Բացահայտվել է Լուսնի վրա գտնվող «առեղծվածային տան» գաղտնիքը (լուսանկարներ)

Չինական «Յույտու-2» լուսնագնացի պատկերած խորհրդավոր առարկան, որը նկատվել էր Ֆոն Կարման խառնարանի մոտ, ինչպես պարզվել է ոչ մեծ չափսի քար է: Այս մասին հաղորդում է CNet-ը:

Արտասովոր առարկայի առաջին լուսանկարները հայտնվել էին դեկտեմբերի սկզբին:Լուսանկարման անկյունի պատճառով թվացել էր, թե Լուսնի մակերեսին հեռվում տուն հիշեցնող կառույց կա: Նշվում է նաև, որ լուսնագնացին մի քանի ամիս է պահանջվել, որպեսզի հասնի հորիզոնում երևացող տարօրինակ կառույցին:

Չինական լուսնագնացի նոր լուսանկարները, որոնք հրապարակել է տիեզերական լրագրող Էնդրյու Ջոնսը, ցույց են տվել, որ «առեղծվածային տունը» սովորական քար է, որը գտնվում է խառնարանի եզրին:

Աղբյուրը՝ tert.am

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ