«Մենք ձեռք ենք բերում կոնկրետ թշնամի. դա Թուրքիան չէ, դա Ադրբեջանը չէ, դա Իրանը չէ, դա Ռուսաստանն է»

 «Մենք ձեռք ենք բերում կոնկրետ թշնամի. դա Թուրքիան չէ, դա Ադրբեջանը չէ, դա Իրանը չէ, դա Ռուսաստանն է»

Հատված Ստեփանակերտ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցից (14.06.1993թ.), որի ընթացքում նախագահն առաջարկել է Արցախի և Հայաստանի միջև գաղտնի պայմանագիր ստորագրել, որով Արցախը համաձայնում է ԵԱՀԿ (նախկին ԵԱՀԽ) Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը։ Որպես հավելյալ երաշխիք նախագահը պատրաստակամություն է հայտնում 10 օր որպես պատանդ մնալ Ստեփանակերտում։

Դրան նախորդել է Տեր-Պետրոսյանի այս խոսքը, որում նախագահը մասնավորապես ասում է.

«Այսօր Ղարաբաղը և Հայաստանը (չեմ անջատում իրարից), եթե մինչև հիմա պատերազմում էին Ադրբեջանի դեմ, և պատերազմում էին շատ հաջող, մերժման դեպքում մենք պետք է պատրաստ լինենք պատերազմելու ամբողջ աշխարհի դեմ։ Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը։

Ավելին, մենք ձեռք ենք բերում նաև մի կոնկրետ թշնամի. դա Թուրքիան չէ, դա Ադրբեջանը չէ, դա Իրանը չէ, դա Ռուսաստանն է»։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ