Ամենավնասակար ընկուզեղենը. ո՞ր ընկուզեղենը չի կարելի ներառել սննդակարգում

 Ամենավնասակար ընկուզեղենը. ո՞ր ընկուզեղենը չի կարելի ներառել սննդակարգում

Գետնանուշը համարվում է ամենավնասակար ընկուզեղենը՝ չնայած իրականում այն ընկուզեղեն չէ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է սննդաբան Սվետլանա Պանչենկոն։

Նրա խոսքով՝ գետնանուշը, որը պատկանում է հատիկաընդեղենի ընտանիքին եւ աճում է հողում, համարվում է ամենահզոր ալերգեններից մեկը։

Բացի այդ, գետնանուշը հաճախ ենթարկվում է սնկերի ազդեցության, ինչը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա:

Պանչենկոն նշել է նաեւ, որ բոլոր ընկույզները պարունակում են ֆիտինաթթու, որը կարող է խանգարել սննդից մի շարք միկրոտարրերի, այդ թվում՝ երկաթի կլանմանը։

Ուստի, ըստ մասնագետի, հում ընկուզեղենը պետք է մի քանի ժամ թրջել, ապա չորացնել։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ