8 ամենաթանկ գողությունները մարդկության պատմության մեջ

 8 ամենաթանկ գողությունները մարդկության պատմության մեջ

168.am-ը գրում է․

Պատահում է, որ արծաթասիրությունը ստիպում է մարդկանց գնալ հանցագործության, և գողությունն ամենապարզ և ամենաարդյունավետ միջոցն է: Ներկայացնում ենք 8 ամենաաղմկահարույց և թանկ գողությունները:

1. Տիրանոզավրի ոսկորները

Ինչպես իր ընտանիքին պատկանող մնացած ներկայացուցիչները, տիրանոզավրը նույնպես զանգվածեղ գլխով երկոտանի գիշատիչ էր և հավասարակշռությունը պահում էր երկար ու ծանր պոչով:
1945 թվականին Մոնղոլիայում հանյտնաբերվել է այս դինոզավրի կմախքը: 2012 թվականին ոմն Էրիկ Պրոկոպին գողանում է այդ կմախքի մի քանի ոսկոր և որոշում է վաճառել դրանք 1.1 մլն դոլարով: Գողը հայտնվում է բանտում, իսկ ոսկորները վերադարձվում են թանգարան:

2. Էդվարդ Մունկի «Ճիչը»

«Ճիչը» նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի նկարների շարք է, որը վերջինս ստեղծել է 1893-1910թթ.: Ստեղծվել է «Ճիչ»-ի 4 տարբերակ: 1994 թվականին կտավը գողացել են Ազգային պատկերասրահից, բայց մի քանի ամիս անց վերադարձրել են: 2004 թվականին «Ճիչը» և ևս մի քանի կտավ գողացվել է Մունկի թանգարանից: Վերադարձվել են դրանք միայն 2006 թվականին:

3. Սուտակե կոշիկներ

1939 թվականին Հոլիվուդում էկրան բարձրացավ «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմը: Ֆիլմում օգտագործվում էին կոշիկների 4 զույգ, որոնք գրեթե ոչնչով իրարից չէին տարբերվում: Այդ, այսպես կոչված, սուտակե կոշիկները կրում էր ֆիմի գլխավոր հերոսուհի Դորոթին, ում դերը կատարել է Ջուդի Գարլենդը:
Այդ կոշիկների մեկ զույգը գտնվում է Ջուդի Գարլենդի թանգարանում, Մինեսոտա նահանգում: 2005 թվականին դրանք թանգարանից անհետացել են, և մինչ օրս հայտնի չէ դրանց գտնվելու վայրը:

Այդ կոշիկները գնահատվում են 203 մլն դոլար:

4. Ֆաբերժեի՝ Սուրբ ծննդյան ձվերը

Ֆաբերժեի զատկի ձվերը ստեղծվել են 1885-1917թթ.: Ընդհանուր առմամբ ստեղծվել է 71 հատ զատկական ձու, որոնցից 52-ը՝ կայսեր պատվերով: Մինչև մեր օրերն են հասել 63 ձու, իսկ մնացածն անհետացել են:

5. Ստրադիվարիուսի ջութակը

Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակները համարվում են ամենաորակյալ և ամենաթանկ գործիքները: Ամենաթանկերը համարվում են այն ջութակները, որոնք պատրաստվել են 1689-1725թթ.:
Հանրահայտ ջութակահարուհի Էրիկա Մորինին նվագել է Ստրադիվարիուսի 1727թ. պատրաստած ջութակով: Մի օր անհայտ անձը մտնում է նրա բնակարան և գողանում է ջութակը: Մորինին մահացավ, իսկ ջութակն այդպես էլ չգտնվեց: Այդ ինքնատիպ գործիքն այսօր գնահատվում է 3.5 մլն դոլար:

6. Վան Գոգի կտավները

Նիդեռլանդացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ Վինսենթ Վան Գոգը ստեղծել է 2100 կտավ, որոնցից 860-ը՝ յուղաներկ:
Ամստերդամում գտնվող նկարչի թանգարանից գողացվել է 2 կտավ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 30 մլն դոլար: Գողերը բռնվել են և բանտարկվել, բայց նկարներն այդպես էլ չեն վերադարձվել թանգարան:

7. Թանկարժեք իրեր

1994թ. Ֆրանսիայում կատարվել է ոսկերչական իրերի ամենախոշոր գողությունը: Երեք զինված տղամարդ կողոպտել են Carlton Hotel-ի թանկարժեք իրերի խանութը: Նրանք գողացել են զարդեր, որոնք գնահատվում են 30 մլն ֆունտ ստեռլինգ: Հետագայում պարզվել է, որ ինքնաձիգներում ռազմական փամփուշտներ չեն եղել:

8. Մոնա Լիզա

Պատմության մեջ ամենաաղմակահարույց գողությունը եղել է «Մոնա Լիզայի» գողությունը Լուվրից: 1911 թվականին Վինչենցո Պերուջան աշխատում էր Լուվրում՝ որպես ապակեգործ: Մի անգամ նա նկատել է, որ կտավը ոչ ոք չի պահպանում, և նա չի դիմացել կտավը գողանալու գայթակղությանը: Նա ուղղակի հանում է նկարը, թաքցնում է իր վերարկուի տակ և գնում է տուն: Երկու տարի այդ նկարը պահպանվել է նրա տանը՝ երկտակ ճամպրուկում: Գողին բռնում են, երբ նա փորձում է նկարը վաճառել Իտալիայում:

168.am

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ