Շուտով արդեն մարմնավաճառներն էլ կսպասարկեն միայն պատվաստված քաղաքացիներին

 Շուտով արդեն մարմնավաճառներն էլ կսպասարկեն միայն պատվաստված քաղաքացիներին

araratnews.am-ը գրում է. Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, ինչպես և ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին մեծ է մահացությունների թիվը։

Համավարակի դեմ պայքարի միակ միջոցը քաղաքակիրթ աշխարհը տեսնում է միայն կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ պատվաստումների միջոցով։

Հենց դրանով են պայմանավորված այն սահմանափակումները, որոնք թե Հայաստանում և թե ողջ աշխարհում կիրառվում են չպատվաստվածների համար։

Աշխարհը՝ այդ թվում նաև Հայաստանը, գնում է կոլեկտիվ պատվաստման ճանապարհով, իսկ հոսող գետի հոսանքին, ոչ ոքի չի հաջողվի հակառակ լողալ, մանավանդ, որ խոսքը գնում է առողջության մասին։
Շատ երկրներում չպատվաստվածների համար անհասանելի են անգամ տարական կենցաղային ծառայությունները, իսկ Հայաստանում շատ շուտով հանրային ծառայության վայրերի մուտքն ազատ կլինի միայն պատվաստված քաղաքացիների և թեստի բացասական պատասխան ունեցողների համար։

Ու ամենևին բացառված չէ, որ ինչպես և ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մոտակա կարճ ժամանակահատվածում ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾ քաղաքացիների համար անհասանելի դառնան անգամ ամենասովորական ծառայությունները, ու մի օր էլ ասենք օրինակ մարմնավաճառներն էլ սկսեն սպասարկել միայն պատվաստված քաղաքացիներին։

Ի դեպ եվրոպական որոշ երկրներում նման նախադեպեր արդեն կան, զարգացած երկրների շատ հասարակաց տների մուտքն ազատ է միայն պատվաստված քաղաքացիների համար։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ