Կիրկորովի փոքրիկ դուստրը հանրությանը ներկայացել է 700 հազար ռուբլի արժողությամբ հագուստով

 Կիրկորովի փոքրիկ դուստրը հանրությանը ներկայացել է 700 հազար ռուբլի արժողությամբ հագուստով

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը երեխաների հետ մասնակցել է «Էնկանտո» մուլտֆիլմի պրեմիերային։

Ռուսական փոփի արքայի դուստրը՝ Ալլա-Վիկտորյան, միջոցառմանը մասնակցել է 700 հազար ռուբլի արժողությամբ զգեստով։ Կիրկորովի դստեր կերպարի արժեքը գնահատել է WMJ.ru-ն։

Ալլա-Վիկտորյան կրում էր Gucci-ի հագուստը՝ 78 300 ռուբլի արժեքով ժակետ եւ 31 700 ռուբլի արժեքով տաբատ։ Ալլա-Վիկտորյան նաեւ կրում էր Versace ապրանքանիշի՝ 10 600 ռուբլի արժեքով շապիկ։

Որպես աքսեսուարներ՝ նա Dolce & Gabbana-ի պայուսակ էր ընտրել, որի արժեքը կազմում է 680 հազար ռուբլի։ Ի դեպ, Կիրկորովը Louis Vuitton-ի հագուստ էր նախընտրել։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ