«Մենք ձեզ հող չե՛նք տա, այստեղ մերոնք են հողին շաղախվել»․ «Ազատագրական շարժմանը» անչափահաս ցուցարարի հուզիչ խոսքերը

 «Մենք ձեզ հող չե՛նք տա, այստեղ մերոնք են հողին շաղախվել»․ «Ազատագրական շարժմանը» անչափահաս ցուցարարի հուզիչ խոսքերը

Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հրավիրած հանրահավաքը:

Այդ ընթացքում շարժմանը միացավ անչափահաս ցուցարար՝ արտասանելով անչափ հուզիչ բանաստեղծություն։

Տեսանյութը` 24News.am-ի

Շարժումը երեք հիմնական պահանջ է ներկայացրել ՀՀ իշխանությանը.

1. Կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը` այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

2. Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

3. Պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Շարժման համահիմնադիր, «5165 ազգային-պահպանողական շարժում» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարեց, որ պայքարելու են նախ հանուն ներքին, ապա՝ արտաքին հաղթանակի, իսկ դրան, վստահ է, անպայման հասնելու են:

«Մեզ հարցնում են, թե ով է մեզ կառավարում։ Ես հայտարարում եմ, որ մեզ եռագույնն է կառավարում։ Մեզ հարցնում են նաև, թե ինչու դիրքեր չեք գնում, ես էլ ասում եմ` անձամբ ես պատրաստ եմ գնալ դիրքեր և սպանել գոնե մեկ թուրքի. դա իմ որդու վրեժը կլինի»,–ասաց Տոնոյանը։

Տոնոյանը դիմեց պատմաբաններին, գրողներին, նկարիչներին, զինվորների ծնողներին՝ կոչ անելով միանալ շարժմանն ու իրենց սկսած պայքարին։

«Մենք շատ ասելիք ունենք, սակայն մարդկանց չենք ուզում հոգնեցնել: Պետք է տարբեր մարդիկ միանան շարժմանը, ելույթներով հանդես գան։ Գործ անողն է սխալվում, ովքեր մեզ ինչ-ինչ հարցերում մեղադրում են, թող հրապարակ գան ու ավելի ճիշտ քայլեր անեն»,- նշեց Տոնոյանը։

Հանրահավաքի մասնակիցները նախաձեռնող խմբի առաջնորդությամբ այժմ քայլերթ են իրականացնում Երեւանի կենտրոնական փողոցներով՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ շարժման պայքարին: Ակցիայի մասնակիցները շեշտում են, որ շարժումն ապաքաղաքական ու վերկուսակցական է:

 

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ