Հայաստանը դիմել է Ռուսաստանին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ օգնելու խնդրանքով. Զախարովա

 Հայաստանը դիմել է Ռուսաստանին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ օգնելու խնդրանքով. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հաստատել է, որ Հայաստանը միջնորդություն է ներկայացրել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում օգնելու համար։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է շարունակել գործի դնել ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Ռուսաստանը ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Մենք պատրաստ ենք հետագայում էլ նպաստել դրան։ Այդ գործընթացի մեկնարկը, անկասկած, կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը և բարիդրացիության ու վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչը հատկապես կարևոր է այժմ»,- ասել է Զախարովան։

Դիվանագետն ընդգծել է, որ եթե գործնական հարցեր առաջանան, ՌԴ ԱԳՆ-ն այս մասին լրացուցիչ կտեղեկացնի։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ