Գիտեմ՝ ինչի համար էին մեկօրյա ռազմական գործողությունները, այդպիսիք էլի լինելու են. Մովսես Հակոբյան

 Գիտեմ՝ ինչի համար էին մեկօրյա ռազմական գործողությունները, այդպիսիք էլի լինելու են. Մովսես Հակոբյան

Չկա աշխարհում մի քարտեզ, որտեղ միլիմետրերով նշվում են տարածքները եւ սահմանները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կան իրավական ուժ ունեցող քարտեզներ եւ իրենք միլիմետրի ճշտությամբ գիտեն, թե որտեղով է անցնում Հայաստանի սահմանները:

Հարցին, թե ինչի՞ համար էին մեկօրյա ռազմական գործողությունները, նա պատասխանեց. «Թե ինչի համար են՝ գիտեմ, բայց չեմ հնչեցնում: Այդպիսիք էլի կլինեն: Դա կապ ունի ոչ թե միջանցքի տրամադրման, այլ հետագայում միջանցքի ապահովման եւ սպասարկման հետ»:

Հարցին, թե ի վերջո, որ հատվածով կտրվի միջանցքը, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Որի շուրջ պայմանավորվեն: Հանձնաժողովը որ ճանապարհի վերաբերյալ համաձայնության գա, այդ ճանապարհով էլ աշխատելու է: Հանձնաժողովը ձեւավորում է կառավարությունը, որը պետք է ունենա մասնագետներ»:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ