Կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները կարող են 6 ամիս անց վերապատվաստվել. Անահիտ Ավանեսյան

 Կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները կարող են 6 ամիս անց վերապատվաստվել. Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները կարող են 6 ամիս անց վերապատվաստվել, ստանալ խթանիչ դեղաչափը՝ «բուստերը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, այս համակարգը արդեն գործում է, եւ քաղաքացիները դիմում են պատվաստման խթանիչ դեղաչափը ստանալու համար:

Նախարարի խոսքով, խթանիչ պատվաստում չստացած քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հարդը դեռ չի քննարկվում:

Նշենք, ոչ բազմաթիվ երկրներում կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստումների ֆոնին նաեւ վեց ամիս առաջ պատվաստանյութ ստացածների վերապատվաստում է իրականացվում։

Ըստ հետազոտությունների, պատվաստումից 6 ամսից հետո հակամարմինների մակարդակն ավելի քան 50 տոկոսով իջել է բոլոր մասնակիցների մոտ՝ առանց բացառության, այդ թվում` ամենաերիտասարդների:

Դա չի նշանակում, որ պատվաստանյութերն անարդյունավետ են, բայց քանի որ չեզոքացնող հակամարմինների տիտրը ժամանակի ընթացքում նվազում է, խթանող դեղաչափերի ներարկումը շատ կարեւոր է շարունակվող համավարակի պայմաններում, որոնք կպահպանեն իմունային պատասխանի համապատասխան մակարդակը:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ