Որ մթերքները կօգնեն լավացնել հիշողությունը

 Որ մթերքները կօգնեն լավացնել հիշողությունը

Սննդակարգում մի շարք մթերքների ընդգրկումը կարող է օգնել լավացնել հիշողությունը։ Лента պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին ասել է սննդաբան Ալեքսանդրա Ռազարենովան։

Հիշողության համար ամենաառողջարար հինգ մթերքներից մեկը նա անվանել է ավոկադոն, որը հարուստ է առողջ ճարպերով, կալիումով, բջջանյութով և հակաօքսիդանտներով: Պանտոտենաթթուն դրական է ազդում երկարաժամկետ հիշողության վրա, իսկ դրա պակասի դեպքում մարդը հոգնածություն է զգում։ Այնուամենայնիվ, նրանք, ովքեր ավելորդ քաշ ունեն, չպետք է չարաշահեն ավոկադոն, քանի որ այն շատ կալորիական է։

Ճանաչողական ֆունկցիայի և կենտրոնացման վրա բարենպաստ ազդեցություն ունի հազրեվարդը: Այն պարունակում է ացետիլխոլին, որն անհրաժեշտ է մտավոր գործընթացներին աջակցելու համար:

Սննդաբանը նաև նշել է, որ ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումը կօգնի ամրապնդել հիշողությունը և չեզոքացնել տոքսիններն օրգանիզմում։ Այն նշանակվում է որպես արդյունավետ կանխարգելիչ միջոց Ալցհեյմերի հիվանդության դեմ։

Կանաչ թեյը պարունակում է EGCG հակաօքսիդանտ, որը ստեղծում է նյարդային և ցողունային բջիջներ։ Այն դրական է ազդում հիշողության վրա: Կանաչ թեյ անհրաժեշտ է խմել նրանց, ովքեր ցանկանում են խուսափել դեգեներատիվ խանգարումներից։ Ըմպելիքի մեջ պարունակվող L-theanine-ը բարձրացնում է սովորելու ունակությունը և ընդհանուր աշխատունակությունը:

Շոկոլադը, որը պարունակում է մեծ քանակությամբ կակաո, ունի օրգանական նյութեր, որոնք ուղեղին թթվածին են մատակարարում։ Հատկապես օգտակար է մուգ շոկոլադը, որը նաև օգնում է հաղթահարել քնկոտությունը և բարձրացնում է ընդհանուր տոնուսը։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ