Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա Օպերայում, հուղարկավորությունը՝ հայրենի գյուղում

 Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա Օպերայում, հուղարկավորությունը՝ հայրենի գյուղում

Սույն թվականի դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի, իսկ դեկտեմբերի 4-ին՝ հուղարկավորության արարողությունները:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի (Թաղման բյուրո) տնօրեն Վահե Խաչատրյանը, որը Սիրադեղյանի հուղարկավորման համար ձեւավորված կառավարական հանձնաժողովի անդամ է:

«Սիրադեղյանին հուղարկավորելու են իր հայրենի Կոթի գյուղում, իսկ հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում»,- ասաց Խաչատրյանը:

Վանո Սիրադեղյանի մահվան մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 16-ի երեկոյան: Լուրը հաստատել էին նրա ընտանիքի անդամները՝ որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը և կինը՝ Ռուզան Տոնոյանը: Նա 75 տարեկան էր:

Armtimes.com

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ