«Վեներայի կամ Ապոլոնի փոսիկներ». ի՞նչ են դրանք և ինչո՞ւ ոչ բոլորը չունեն

 «Վեներայի կամ Ապոլոնի փոսիկներ». ի՞նչ են դրանք և ինչո՞ւ ոչ բոլորը չունեն

Որոշ մարդկանց մեջքի գոտկատեղի հատվածում կան սիմետրիկ փոսիկներ: Ե՛վ տղամարդկանց մոտ, և՛ կանանց մոտ կարող են լինել այդ փոսիկներից: Դրանց անվանում են «Վեներայի փոսիկներ», որոնք իրենց անվանումը ստացել են ի պատիվ հռոմեական գեղեցկության աստվածուհու: Իսկ ահա տղամարդկանց դեպքում դրանց անվանում ենք «Ապոլոնի փոսիկներ»:
Fithacker-ը բացահայտել է, թե ինչու որոշ մարդիկ մեջքի ներքևի հատվածում ունեն այս երկու փոսիկները:
Ո՞րն է այդ փոսերի նպատակը:

Վեներայի կամ Ապոլոնի փոսիկների համար չկա հստակ կենսաբանական նպատակ: Իրականում դրանք նույնիսկ ոչ բոլորը ունեն: Վիրաբույժները որոշ ողնաշարային վիրահատությունների ժամանակ դրանք օգտագործում են որպես հղման կետ ողնաշարի պտուտակներ տեղադրելու համար: Բացի այդ, տղամարդիկ և կանայք այդ փոսերը գրավիչ են համարում:

Ինչո՞ւ ոչ բոլորը չունեն դրանք:

Ենթադրվում է, որ որոշ մարդիկ գենետիկորեն հակված են ունենալ Վեներայի կամ Ապոլոնի փոսիկներ: Կապանների չափը գենետիկ է, ուստի նրանք, ովքեր փոսիկներ չունեն, հնարավոր է ունեն ավելի երկար կապաններ: Այնուամենայնիվ, փոսերը միշտ չէ, որ ի հայտ են գալիս այն մարդկանց մոտ, ովքեր հակված են դրանք ունենալուն: Մարզիկները, որպես կանոն, հակված են ունենալ ավելի ցայտուն փոսիկներ, և դա է պատճառը, որ մարմնի ճարպը որոշում է փոսի խորությունը: Օրգանիզմում ճարպի չափաբաժինը տղամարդկանց մոտ մինչև 13% և կանանց մոտ մինչև 20% իդեալական է առավել ցայտուն Վեներայի փոսիկների համար:

Ինչպե՞ս ընդգծել ձեր Վեներայի կամ Ապոլոնի փոսիկները

Ձեր Վեներայի կամ Ապոլոնի փոսիկներն ընդգծելու լավագույն միջոցը պարզապես ճարպից ազատվելն է: Փոսիկները տեղակայված են մի հատվածում, որը մկաններ չունի: Այնուամենայնիվ, որոշ ֆիթնեսի մասնագետներ պնդում են, որ մեջքի մկանների տոնայնացումը կարող է ընդգծել ձեր փոսիկները:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ