Հայաստանը չի տրվելու այդ շանտաժային քաղաքականությանը, որքան էլ հասկանում ենք մեր վիճակի խոցելիությունը. Վարչապետ

 Հայաստանը չի տրվելու այդ շանտաժային քաղաքականությանը, որքան էլ հասկանում ենք մեր վիճակի խոցելիությունը. Վարչապետ

Ես Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցել, աշխատել համատեղ, չարչարվել եւ գտնել փոխընդունելի լուծումներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց երբեմն սիմվոլիկայի եւ այլ ձեւերով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի հանդեպ իրականացնել հարկադրանքի քաղաքականություն, ագրեսիվ հարկադրանքի եւ շանտաժի քաղաքականություն:

Ես ԱԽ նիստում ասացի, որ Հայաստանը չի տրվելու այդ շանտաժային քաղաքականությանը, որքան էլ հասկանում ենք մեր վիճակի խոցելիությունը: Որովհետեւ արդեն այդ գործելակերպը այլ երկրների քաջալերմամբ թիրախավորում է ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը եւ ժողովրդավարությունը: Ես ասացի՝ պետք չի ՀՀ-ի հետ խոսել հարկադրանքի լեզվով»,-ասաց նա:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ