Պատերազմի վտանգ կա՞. հարց ՀՀ վարչապետին

 Պատերազմի վտանգ կա՞. հարց ՀՀ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին պատասխանում է լրագրողների՝ նախապես ուղարկված հարցերին: Առաջին հարցը վերաբերվում էր առաջիկայում սպասվող բանակցային հանդիպումներին:

Վարչապետը նշեց, որ Բրյուսելում սպասվող հանդիպման ժամանակ կքննարկվի հումանիտար հարցեր, ինչպես նաև գերիների հարցը: Փաշինյանը շեշտեց նաև, որ պետք է չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված դրական ակնկալիքներ:

Հանրությանը հետաքրքրող հարցերից մեկն էլ այն էր, թե արդյոք ՀՀ-ում պատերազմի վտանգ կա:

«Կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի նաև միջազգային լծակներով»,-նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց նաև, որ նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 15-ին սպասվում են հանդիպումներ Իլհամ Ալիևի հետ:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ