Կյանքիս անդավաճան ընկեր և պաշտպան… հերոս Ալեն Մարգարյանի մայրը կիսվել է հուշերով (լուսանկարներ)

 Կյանքիս անդավաճան ընկեր և պաշտպան… հերոս Ալեն Մարգարյանի մայրը կիսվել է հուշերով (լուսանկարներ)

Հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հուշերով և գրել.

«Իմ հավերժ ընկեր ու հարազատ…Ամբողջ կյանքիս անդավաճան ընկեր և պաշտպան…»:

«Դու զգու՞մ ես մահվան շունչը»,- մարտական ընկերոջը հարցրել էր Ալեն Մարգարյանը․ ինքն զգացել էր ու շարունակել էր մնալ բարձունքում, քանի որ հաճախ էր կրկնում՝ մենք ոչինչ ենք առանց սիրո, այդ թվում՝ հայրենիքի հանդեպ։ Ալենը սիրում էր և սիրված էր բոլորի կողմից …

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար իմ հրամանագրով Ալեն Լևոնի Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման:

Պետական պարգևը՝ «Ոսկե արծիվ» շքանշանը, օրերս հանձնել եմ Ալենի հարազատներին:

Լուսանկարները՝ Նազելի Տերտերյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ