Ինչպես պատրաստել ձուկը՝ վրացական ձևով

 Ինչպես պատրաստել ձուկը՝ վրացական ձևով

Բաղադրիչներ

Ձուկ – 1 հատ

Կիտրոն – 1 հատ

Թարմ անանուխ – 25 գ

Համեմ – 25 գ

Սոխ – 2 գլուխ

Սխտոր – 10 ատամիկ

Գազար – 3 կտոր

Ձիթապտղի ձեթ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Ձուկը մաքրել, լվանալ: Սոխը բարակ շերտատել, սխտորը քերել, գազարը խորանարդաձև կտրատել: Անանուխի և համեմի տերևներն առանձնացնել ցողունից:

Փայլաթիթեղը յուղապատել: Վրան լցնել պատրաստած բաղադրիչների 1/3-ը: Բանջարեղենի վրա դնել աղով և պղպեղով համեմված ձուկը:

Կանաչիների և բանջարեղենի մյուս 1/3 մասը լցնել ձկան փորի մեջ: Ձկան վրա կտրվածքներ անել և բացվածքների մեջ կիտրոնի շերտեր դնել: Ձկան վրա ձիթապտղի յուղ ցողել և բանջարեղենային զանգվածի մնացած մասը լցնել վրան:

Ձուկն ամբողջությամբ փաթաթել փայլաթիթեղով և 40 րոպե եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ