Տաթևիկ Ռևազյանի «արկածները» Դուբայում

 Տաթևիկ Ռևազյանի «արկածները» Դուբայում

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հերթական անգամ վոյաժի մեջ է. այս անգամ նա մեկնել է Դուբայ՝ որպես բանախոս մասնակցելու ավիաշոուին:

Դժվար է հաշվարկել, թե բարձրաստիճան պաշտոնյա համարվող Ռևազյանը տարվա մեջ քանի օր է ընդհանրապես գտնվել Հայաստանում, դժվար է նաև պատկերացնել, թե այդ ինչի մասին է խոսելու քաղավիացիայի կոմիտեի նախագահը. այն մասին, թե ինչպե՞ս տապալեց ոլորտը, այն մասին, թե ինչպե՞ս ներքաշել սեփական երկիրը բոլոր հնարավոր և անհնարին սև ցուցակների մեջ կամ ինչպե՞ս առևանգել Բոինգները:

Ինչ խոսք, այս հարցում Ռևազյանը փորձի փոխանակման տեսանկյունից անմրցելի է: Սակայն, ուշագրավ է, որ մի իրավիճակում, երբ թուրքական և ադրբեջանական օդանավերը անկանոն պտույտներ են գործում ՀՀ օդային տարածքում՝ նույնիսկ պատերազմական գործողությունների անմիջական գոտում, Ռևազյանը Դուբայում ավելի կարևոր գործեր է գտել:

Ի դեպ, օրերս Բրյուսելում ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն համաձայնագրի ստորագրման ժամանակ Ռևազյանը կրկին ներկա չէր, թերևս ավելի կարևոր գործեր էին գտնվել, քան ոլորտի համար պատմական նշանակություն ունեցող համաձայնագրի ստորագրումը, որի հետ, ի դեպ, այս իշխանությունները ոչ մի առնչություն չունեն և ստորագրմանը հասնելու համար ոչ մի ջանք չեն գործադրել: Միայն թե չի նշվում, որ այդ համաձայնությունները Հայաստանի համար առոչինչ են, քանի դեռ ՀՀ-ն գտնվում է Եվրոպայի ավիացիոն «սև ցուցակում»: Թե ում շնորհիվ՝ գաղտնիք չէ:

Դուբայից հետո էլ Ռևազյանը կրկին ֆիզարձակուրդի է մեկնելու, քանի որ կրկին հղի է՝ ինչի կապակցությամբ էլ վերջինիս, իհարկե, շնորհավորում ենք: Սակայն, նա այս անգամ ևս հավանաբար կծննդաբերի Կոպենհագենում, ինչպես արեց առաջին երեխայի ծնունդի ժամանակ, իսկ պատճառը, կարծես թե, հասկանալի է. Ռևազյանը վստահություն չունի իր թիմակիցների կողմից ղեկավարվող առողջապահության նկատմամբ և նախընտրում է օգտվել Եվրոպայի բուժհաստատություններից:

lurer.com

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ