Մեր զինվորները գերեվարվել են հենց այն ժամանակ, երբ վերադարձնում էին ադրբեջանցի 6 գերուն

 Մեր զինվորները գերեվարվել են հենց այն ժամանակ, երբ վերադարձնում էին ադրբեջանցի 6 գերուն

Երեկ Էդուարդ Աղջանյանն ու ՊՆ-ը հայտնեցին, որ ռազմական գործողությունների ընթացքում ունենք 12 գերեվարված զինծառայող։

Oragir.News-ի աղբյուրները հայտնում են, որ բացի ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված զինծառայողներից` ունենք ևս 5 գերի, որոնք ադրբեջանական կողմում են հայտնվել շատ ավելի վաղ։

Երեկ հայտնել էինք, որ հոկտեբերի 14-ին հայկական կողմը գերեվարել էր 6 ադրբեջանցի զինծառայողի։ Հենց դա էր պատճառ դարձել, որ Փաշինյանը պահանջի ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի հրաժարականը։

Փաշինյանը պահանջել էր, որ գերիներին հետ վերադարձնեն։ Մեր 5 զինվորները գերեվարվել են հենց այդ ժամանակ, երբ վերադարձնում էին ադրբեջանցի 6 գերիներին։ Պաշտոնական որևէ բացատրություն ու արձագանք չկա։

Աղբյուրը՝ oragir.news

 

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ