«Դե վեր ընկի տեղդ, էլի»․ հասարակության արձագանքները

 «Դե վեր ընկի տեղդ, էլի»․ հասարակության արձագանքները

Երեկ Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որը 44-օրյա պատերազմի պարտության ոչ պաշտոնական խորհրդանիշն է, Սյունիքում ստեղծված լարված իրադրության ավարտին գրեց, որ գնում է Սյունիք, գործ անելու ժամն է․

«Գնացի…

Հիմա միայն գործի

ժամանակն է:

Փառք Մեր Բանակին»,- գրել էր Հովհաննիսյանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ի՞նչ գործ ունի ինքն այնտեղ անելու, կամ ո՞վ է իրեն գործուղում, որ պատրաստվում է գնալ ու «գործ անել»։

Արծրուն Հովհաննիսյանի գրառման տակ շատերը նրան հորդորում էին, որ չգնա, գոնե էս անգամ չգնա, սակայն Հովհաննիսյանը իր գրառման տակից ջնջել է այդ բոլոր մեկնաբանությունները։ Իր էջից, իհարկե, մեկնաբանություններն ջնջնել կարող է, սակայն դա չի կարողացել անել իր գրառումը արտատպած ԶԼՄ-ների էջերից, ուստի և մեզ հնարավորություն է ընձեռել՝ ձեզ ներկայացնել դրանցից մի քանիսը։

Օգտատեր Աստղիկ Սահակյանը գրել է․

«Պատերազմ էիք նախատեսել, դրա համա՞ր նորից հայտնվեցիր, ստախոս սրիկա»։

Խանդութ Զուռնաչյան․

«Գնա, ավազակ , ոչ մեկ սրան չլսի։ Սա ՀԱՅԻ թշնամին է»։

Անգին Գևորգյան․

«Բանակի հողը ձեր գլխին, հիմա ի՞նչ եք ուզում անել, ձեր ուզածը արել եք, հերիք ա»։

Լուսինե Մինասյան․

«Դու ընդհանրապես մի երևա ,քո հայտնվելը պարտության սիմվոլ է»։

Գոհար Խաչատրյան․

«Էլի մի բան պիտի գուժի, նորից ասպարեզում է, պետք է զգուշանալ»։

Սաթինե Դավթյան․

«Այս անգամ գոնե ճիշտ ինֆո տվեք մարդկանց»։

Ռուզաննա Հարեյան․

«Դե վեր ընկի տեղդ էլի, ամենամեծ ստախոս»։

Ռիփսիկ Կարապետյան․

«Էլի քո ստի տոպրակը բացեցի՞ր, Արծրուն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ