Քաղցր տղա, քաղցր բալա ջան. Յուրա Սիմոնյանի հոր ողբը ամենաողբերգականն է

 Քաղցր տղա, քաղցր բալա ջան. Յուրա Սիմոնյանի հոր ողբը ամենաողբերգականն է

Քաղցր տղա, քաղցր բալա ջան. Յուրա Սիմոնյանի հոր ողբը ամենաողբերգականն է…

Սիմոնյանները 20 տարի առաջ Շիրակի մարզից Արցախ են տեղափոխվել Վազգենաշենը վերաբնակեցնելու։

Ամուսինները երեք որդիներ էին մեծացնում՝ Յուրան եւ Լյովան զույգ եղբայրներ են. տուն, տեղ, ապրուստ, աշխատանք, ամեն ինչ ունեին, տղաներն աշխատում էին, Յուրան վարսավիր էր:

Պատերազմն սկսվեց, երեք որդիները տարբեր ուղղություններով կռվի գնացին: Սկզբում երկու եղբայրները՝ Լյովան եւ Գոռը գնացին: Ծնողները հետո են իմացել, որ Յուրան էլ է միացել նրանց:

Ամբողջ Արցախն էր պատերազմական գոտի: Յուրայի ծնողները ապրելով Մարտունիում սեփական աչքերով էին տեսել ու հասկացել, որ այս պատերազմը չլսված ու չտեսնված է:

Տղաներն իրենց հողն ու տունն էին պաշտպանում, հարազատ դարձած Վազգենաշենն էին պաշտպանում, որ չնայած իրենց ծննդավայրը չէր, բայց արդեն հաստատվել էին այնտեղ, ապրում էին ու երջանիկ էին:

Նոյեմբերի մեկին Յուրան վիրավորվում է։ Դեկտեմբերի մեկին ծնողները լսում են, որ Յուրան մահացել է: Յուրան Եռաբլուրում է հանգչում:

Նրա ընտանիքը Երեւան է տեղափոխվել, որովհետեւ Վազգենաշենը անցել է թշնամու վերահսկողության տակ:

Սիմոնյաններն իրենց Յուրա որդուն կորցրեցին պատերազմում, իրենց տունն ու տեղը, 20 տարվա արած դրածը, անցյալն ու ներկան կորցրեցին:

Երեւանում նրանց մնացել է մի վարձով տուն, Յուրայի գերեզմանը եւ դժոխային անցած՝ մեկ տարին, Յուրայի մահից ի վեր:

Եռաբլուրի դաժան իրականության մեջ հոր ողբը՝ ամենաողբերգականն է: Տեսանյութը՝ ստորեւ.

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ