ԱԺ–ն 1 միլիոն 122 հազար դրամի արտահագուստ և կիսաճտքավոր կոշիկներ է գնել

 ԱԺ–ն 1 միլիոն 122 հազար դրամի արտահագուստ և կիսաճտքավոր կոշիկներ է գնել

Ազգային ժողովը մեկ անձից հերթական գնումն է կատարել, այս անգամ՝ 1 միլիոն 122 հազար դրամի։

Գնումը կատարվել է «Էլամոդա» ՍՊԸ-ից՝ գնվել է արտահագուստ և կիսաճտքավոր կոշիկներ։

Ուշագրավ է, որ այս ընկերությունից մեկ անձից գնումներ ԱԺ-ն հաճախ է անում. Օրինակ՝ 2019 թվականին ԱԺ-ն 857,960 դրամի արտահագուստ և կոշիկներ էր գնել նույն՝ «Էլամոդա» ՍՊԸ-ից:

Այս ՍՊԸ-ից մեկ անձից գնում է կատարել նաև Երևանի քաղաքապետարանը։

Նշենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2014թ. աշնանը: Միակ բաժնետերը Երևանում բնակվող Էլբեկ Հովսեփյանն է:

Աղբյուրը՝ 168.am

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ