Արամը կարմիր դիպլոմով էր ավարտել գեղարվեստի ակադեմիան. նա զոհվեց Ջրականում. այսօր Արամը կդառնար 24 տարեկան

 Արամը կարմիր դիպլոմով էր ավարտել գեղարվեստի ակադեմիան. նա զոհվեց Ջրականում. այսօր Արամը կդառնար 24 տարեկան

Պողոսյան Արամը Երևանից էր։ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրն ավարտելուց հետո ընդունվել էր Գեղարվեստի ակադեմիա, որն էլ ավարտել էր կարմիր դիպլոմով ու 2019- հուլիսին զորակոչվել բանակ։

6 ամիս ծառայելով Արմավիրի ուսումնական զորամասում, տեղափոխվում է Սանասար (Կուբաթլու)։ Կոչումով սերժանտ էր, տանկի հրամանատար։

Պատերազմի թեժ օրերին նրանց տեղափոխում են Ջրական (Ջեբրայիլ), որտեղ էլ զոհվում է հոկտեմբերի 5-ին։

Այսօր Արամի ծննդյան օրն է։ Նա պետք է դառնար 24 տարեկան, բայց հավերժ 23 մնաց…

Երկնային ծնունդդ շնորհավոր, Արամ ջան։ Հավերժ փառք քեզ։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ