Տղամարդը նետվել է Դավիթաշենի կամրջից․ հարազատները նրան առավոտվանից որոնում էին

 Տղամարդը նետվել է Դավիթաշենի կամրջից․ հարազատները նրան առավոտվանից որոնում էին

Երեւանում, այսօր` հոկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները անանցանելի վայրից դուրս են բերել մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Ա. Պ-ն էր, ում առավոտվանից ընտանիքի անդամները որոնում էին։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ