Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բայրամով

 Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բայրամով

Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ`տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքի հարգման, ինչպես նաև Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունների բացման հիման վրա, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մինսկում ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ:

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վրա», – ասել է Բայրամովը։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում սկսել այդ սկզբունքների պահպանմամբ սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ