Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կիրագործեն ԼՂ շուրջ համաձայնագիրը․ Մատվիենկո

 Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կիրագործեն ԼՂ շուրջ համաձայնագիրը․ Մատվիենկո

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկատարեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման, տնտեսական փոխազդեցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ համաձայնագրի դրույթները:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ:

«Իհարկե, մենք մտահոգված ենք, իհարկե, մենք ցանկանում ենք, որ համաձայնությունը կատարվի, որպեսզի տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթաց ընթանա. այն ամենը, ինչ ամրապնդում է քաղաքական ջանքերը», – ասել է Դաշնության խորհրդի խոսնակը Եվրասիական կանանց ֆորումի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:

Ֆորումի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Մատվիենկոյի խոսքով, շատ կարևոր է ցույց տալ պետությունների ղեկավարների վերաբերմունքը ինչպես կանանց օրակարգի, այնպես էլ իրադարձության նկատմամբ»:
Աղբյուրը` shantnews.am:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ