Անսովոր հետեւանք. Ջերմությունը կորոնավիրուսից հետո կարող է պահպանվել ավելի քան կես տարի

 Անսովոր հետեւանք. Ջերմությունը կորոնավիրուսից հետո կարող է պահպանվել ավելի քան կես տարի

Մի շարք մարդկանց մոտ ապաքինվելուց հետո ավելի քան կես տարի կարող է պահպանվել մարմնի բարձր ջերմությունը։ Այս մասին տեղեկացրել է վարակաբան Իլյա Ակինֆիեւը։

«Հոտառության կորուստը՝ որպես հետքովիդային համախտանիշի մաս, նույնպես կարող է չլուծված մնալ։ Ինչպես եւ մնացած պահերը, ինչպիսին են հոգնածությունը, ջերմության երկարատեւ բարձրությունը։

Ես պացիենտներ ունեմ, որոնց մոտ ջերմաստիճանը՝ 37,1 ու 37,2, կորոնավիրուսից հետո պահպանվում է կես տարուց ավելի»,- ասել է մասնագետը URA.Ru-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ COVID-19-ից հետո ապաքինված պացիենտների մի մասը դժգոհում է բարձր ջերմությունից, եւ դրա պատճառներն առայժմ չի հաջողվել պարզել։ Ավելին, շատ պացիենտներ չունեն բորբոքումներ կամ այլ վարակներ, բայց նրանք շարունակում են դժգոհել հոգնածությունից։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ