2 անգամ եղել եմ Բաքվում. խնդիր չեմ տեսնում, որ իրենք էլ գան ու մասնակցեն Հայաստանում կայանալիք մրցմանը

 2 անգամ եղել եմ Բաքվում. խնդիր չեմ տեսնում, որ իրենք էլ գան ու մասնակցեն Հայաստանում կայանալիք մրցմանը

Ես անձամբ մեկ անգամ 9 օրով, մեկ անգամ 18 օրով եղել եմ Բաքվում, մասնակցել եմ մարզական տարբեր մրցումների։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ իրենք էլ գան Հայաստան ու մասնակցեն այս առաջնությանը։ Սա ի վերջո սպորտ է ու մենք պարտավոր ենք ապահովել անվտանգությունը, իսկ դրա համար երկիրը համապատասխան միջոցներ ունի։ Մենք այդ ամենը կկազմակերպենք բարձր մակարդակով։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ անդրադառնալով 2022 թվականին Հայաստանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, մասնավորապես հարցին, թե ինչպես է լուծվելու Ադրբեջանի ներկայացուցիչների՝ Հայաստանում կայանալիք մրցմանը մասնակցել-չմասնակցելու հարցը։

«Այլ խնդիր է, որ մենք պիտի պատրաստենք այնպիսի հավաքական, որ մեր մրցակիցներին տանուլ չտանք, ռինգում տանուլ չտանք, իսկ մյուս պարագաներում ես վստահ եմ՝ բոլոր խնդիրները կլուծենք։ Հավաքական պատրաստելը ու հաջողության հասնելը բոլորիս խնդիրն է։ Շատ կարևոր է նաեւ երկրպագուի դերը, ես այսօրվանից հորդորում եմ, խնդրում եմ, կոչ եմ անում տրիբունաներում ուղղակի ազատ աթոռ չթողնել։ Եթե հետո արդեն սկսի հնչել մեր օրհներգը, եռագույնը բարձրանա, միայն այդ դեպքում յուրաքանչյուր հայ կարող է մտածել, որ այո, այդ հաղթանակի մեջ նաեւ ինքը լումա ունի»,- ասաց Գուլյանը։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ