Ալլա Պուգաչովան անճանաչելի է դարձել

 Ալլա Պուգաչովան անճանաչելի է դարձել

Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևի դստեր ծննդյան տարեդարձին ներկայացել է շեկ մազերով և կարճ սանրվածքով, այդ իսկ պատճառով սոցիալական ցանցերի օգտատերերը չեն կարողացել ճանաչել նրան:

Տոնական կադրերը համացանցում տեղադրել է Նիկոլաևի կինը՝ երգչուհի Յուլիա Պրոսկուրյակովան: Ոմանք ենթադրել են, որ պրիմադոննան կեղծամ է կրել:

«Պուգաչովային անհնար է ճանաչել», «Ալլա Բորիսովնա, ես Ձեզ չճանաչեցի, որքան հիանալի տեսք ունեք», – գրել են նրանք համացանցում։
Հայտնի է, որ Պուգաչովան սիրում է կեղծամներ կրել: Դրանք երբեմն լինում են ուղիղ մազերով են, երբեմն` գանգուր, կամ բաց գույնի են լինում, կամ էլ մուգ: Այնուամենայնիվ, ոչ ոք չի կարող համոզված լինել, որ այս լուսանկարում նույնպես Պուգաչովան կեղծամով է:

Նշվում է, որ վերջերս արտիստը պլաստիկ վիրահատության է ենթարկվել եւ կտրուկ երիտասարդացել: Վիրաբույժների միջամտությունից հետո նրա լուսանկարը հայտնվել էր համացանցում:

Աղբյուրը` lurer.com

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ