«Ֆեյք գյուղապետ»․ ինչպես են անցել Մկոյի, Միհրանի և Արփիի մասնակցությամբ նոր սիթքոմի նկարահանումները և ինչ է սպասվում

 «Ֆեյք գյուղապետ»․ ինչպես են անցել Մկոյի, Միհրանի և Արփիի մասնակցությամբ նոր սիթքոմի նկարահանումները և ինչ է սպասվում

«Ֆեյք մամա», «Ֆեյք պապա», հիմա էլ «Ֆեյք գյուղապետ»․ Մկրտիչ Արզումանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը և երեխաները՝ Գագիկ Օհանյանը, Հայկուհի Ղուլյանն ու Սերժ Առաքելյանը վերադառնում են եթեր նոր իրավիճակում։

 

Tert.am Life-ը ներկայացնում է նախագծի բեքսթեյջն ու մանրամասները։

«Կրկին փորձում ենք այնպես անել, որպեսզի կերպարները նոր շունչ ստանան, նոր գծեր ունենան, զարգանան, որպեսզի երկարակյաց լինեն։ Այդ գերխնդիրը դրվում է բոլորիս առաջ։ Հաճախ սցենարիստների հետ համատեղ աշխատանք ենք տանում, ինչն ավելի արդյունավետ է,– ասաց Մկրտիչ Արզումանյանը, որի հերոսը՝ Վրեժը, հիմա էլ ընտանիքի հետ դրսում է հայտնվել։ —Կարծում եմ՝ շատ հետաքրքիր եթերաշրջան կլինի, հնարավոր է՝ է՛լ ավելի հետաքրքիր, քանի որ բոլորիս հետաքրքրող հարցեր ու թեմաներ են։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ապահովենք մարդկանց ծիծաղը, որը բոլորիս անհրաժեշտ է»։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ