Աննա Հակոբյանի մեքենաներն ու Մարիամ Փաշինյանի աշխատավարձը. վարչապետի ընտանիքի ունեցվածքը

 Աննա Հակոբյանի մեքենաներն ու Մարիամ Փաշինյանի աշխատավարձը. վարչապետի ընտանիքի ունեցվածքը

Leader of ‘#merjirserjin’ initiative MP Nikol Pashinyan

ArmLur.am –ը ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը։ Պարզվում է՝ անշարժ եւ շարժական գույք չունի վարչապետը, համենայնդեպս, հայտարարագրում նշված չէ։ Միայն նախորդ տարվա վերջին ունեցած ավանդը կազմել է 2 մլն 550 դրամ։ Բանկային հաշիվներին վարչապետի ունեցած գումարը կազմել է 1 մլն 64 հազար դրամ, 56 դոլար։ Իսկ կանխիկ դրամը 790 հազար դրամ եւ 1800 դոլար։ Վարչապետի հայտարարագրած եկամտի միակ աղբյուրը կազմել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 1 մլն 36 հազար դրամ։

Իսկ կինը՝ Աննա Հակոբյանն ունի 2 բնակարան, երկուսն էլ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Իսկ անշար գույքը թվով երեքն են՝ Renault, Nissan, Vaz մակնիշի ավտոմեքենաները։ «Մեր տպարանը» ընկերությունում Աննա Հակոբյանի առեւտրային ներկայացվածությունը 50 տոկոս է կազմում։ Իսկ բանկային հաշիվներին ունեցել է 145 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը կազմել է 1000 դոլար։ Վարչապետի կինը երկու վայրից աշխատավարձ է ստացել՝ «Մեր տպարան»-ից՝ 1 մլն 974 հազար դրամի չափով եւ «Դարեսկիզբ»-ից՝ 4 մլն 11 դրամից։

Վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի եկամուտը կազմել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է՝ 427 հազար դրամ։ Վարչապետի դուստրն աշխատավարձ ստացել է «Դարեսկիզբ» ընկերությունից։ Բացի այս, նախորդ տարվա ընթացքում Մարիամ Փաշինյանի կանխիկ դրամը կազմել է 438 հազար դրամ։

Իսկ վարչապետի որդին ոչինչ չունի՝ ոչ անշարժ գույք եւ ոչ էլ ավտոմեքենա։ Միայն նախորդ տարում նա աշխատավարձ է ստացել «ՄինիՍո Էյ էմ» ընկերությունից՝ 408 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ