«Գրիգոր Լուսավորիչում» մոտ 40 կեղծ տեղեկանք են հայտնաբերել

 «Գրիգոր Լուսավորիչում» մոտ 40 կեղծ տեղեկանք են հայտնաբերել

Hraparak.am-ը գրում է.

Կեղծ պատվաստումների թեմայով վարչապետի ղժղժոցից, ձերբակալելու ու կալանավորելու հրահանգներից հետո, կառավարության նիստի հենց հաջորդ օրը տեղեկացանք, որ ԱԱԾ-ն խուզարկություն է արել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում եւ հայտնաբերել պատվաստումների կեղծ տեղեկանքներ:
Մարդկանց է բերման ենթարկել, այդ թվում` թերապեւտներից մեկին:

Մեզ հասած տվյալներով, ԱԱԾ-ականները, ուսումնասիրելով էլեկտրոնային տվյալների բազան, դուրս են գրել այն դեպքերը, երբ քաղաքացին, չլինելով երկրում, պատվաստումը վավերացնող QR կոդ է ներկայացրել: Պարզվել է, որ նա «պատվաստվել» է Հայաստանից բացակայելով: Միայն «Գրիգոր Լուսավորիչում» մոտ 40 կեղծ տեղեկանք են հայտնաբերել:

Տվյալներ կան, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այլ պոլիկլինիկաներում եւս կեղծ տեղեկանքների տրամադրման դեպքեր են հայտնաբերվել: Սակայն միանշանակ պնդել, թե մեղավոր են բժիշկները, չի կարելի: Անցել է 3 օր, այս տեղեկատվության մասին պաշտոնական հաղորդագրություն չկա:

Չի բացառվում, որ իրավապահներն ամեն ինչ արել են, ցույց տալու համար, թե կատարում են Փաշինյանի հրահանգը, իսկ հիմա փաստեր են «դզում-փչում»: Ճի՞շտ է, որ ներկայում այլ բուժհաստատություններում էլ են խուզարկություններ ընթանում, եւ ի՞նչ են հայտնաբերել: ԱԱԾ-ից պատասխանում են. «Հետեւեք պաշտոնական լրահոսին»:

Մանրամասները՝ Hraparak.am-ում։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ