Կանադայում երկնաքարն ընկել է քնած կնոջ բարձի վրա

 Կանադայում երկնաքարն ընկել է քնած կնոջ բարձի վրա

Կանադայի Գոլդեն քաղաքում երկնաքարը ծակել է տանիքը և ընկել քնած կնոջ բարձի վրա։ Այս մասին հաղորդում է Victoria News պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին։

Ռութ Համլիթոնն արթնացել է տանիքից լսված հարվածի բարձր ձայնից և իր դեմքին թափված կտորներից։ Համիլթոնը պատմում է, որ չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, երբ տեսել է, որ իր բարձին մի քար է ընկած։

Նա զանգել է 911։ Կնոջ տուն եկած ոստիկանը պարզել է, որ քարը մոտակայքում ընթացող շինարարական աշխատանքների հետ կապ չունի, և միակ բացատրությունն այն է, որ նրա տանիքով երկնաքար է ներս ընկել։

Համիլթոնը չի վնասվել։ Նա պատրաստվում է երկնաքարը պահել, որպեսզի հետագայում այն ցույց տա իր թոռներին։ Այս միջադեպը նրան ստիպել է այլ կերպ նայել կյանքին։ Կինը հասկացել է, որ կյանքը շատ թանկ է և ամեն վայրկյան կարող է ավարտվել, նույնիսկ երբ հանգիստ քնած ես քո անկողնում։

 

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ