Ուզբեկստանցի աղջիկը ճանաչվել է որպես Ռուսաստանի ամենագեղեցիկ ներգաղթյալ (լուսանկարներ)

 Ուզբեկստանցի աղջիկը ճանաչվել է որպես Ռուսաստանի ամենագեղեցիկ ներգաղթյալ (լուսանկարներ)

Ուզբեկստանի Ուրգենչ քաղաքից 25-ամյա Ռուշանա Քարիմովան վերջերս գեղեցկության թագուհի է դարձել՝ հաղթելով «Միսս Ռուսաստանի ներգաղթյալների ֆեդերացիա 2021» մրցույթում: Աղջիկը շրջանցել է եզրափակչի 10 մասնակիցներին՝ գրավելով առաջին տեղը, գրում է MK-ն:

Ռուշանան ծնվել է արվեստ սիրող ընտանիքում, որտեղ երաժիշտ հայրը և պարուսույց մայրը երեք տարեկանից սկսել են զարգացնել դստեր ստեղծագործական ունակությունները: Հենց դրանով էլ աղջիկը գրավել է ժյուրիի սիրտը՝ կատարելով ուզբեկական «լյազգի» պարը:

Վերջին վեց տարում մոդելը բնակվում է Մոսկվայում, որտեղ աշխատում է որպես դայակ և հանդես է գալիս պարերով: Աղջիկը դիմահարդարման դասընթացներ է ավարտել` իր արտաքինն ընդգծելու և որպես դիմահարդար աշխատելու համար:

Նշվում է, որ Ռուշանան ոչ միայն գեղեցկուհի է, այլ նաև զբաղվում է իր բիզնեսով, ինչպես նաև սովորում է անգլերեն:

Մրցույթում հաղթելու համար աղջիկը ստացել է Մոսկվայի ֆինանսաիրավաբանական համալսարանում սովորելու վկայական, որի մասին երազում էր: «Միսս Ռուսաստանի ներգաղթյալների ֆեդերացիա 2021»-ը ցանկանում է ավարտել համալսարանը` լավ աշխատանք գտնելու համար:

Այս ընթացքում գեղեցկուհին կառավարում է Instagram-ում իր միկրոբլոգը, որտեղ գրեթե բոլոր լուսանկարներում գլխավոր հերոսուհին է ինքն է:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ