Այս զույգը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ տատիկն ու պապիկը (լուսանկարներ)

 Այս զույգը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ տատիկն ու պապիկը (լուսանկարներ)

Երեք ամիս առաջ 34 -ամյա Ջենի եւ 35-ամյա Ռիչարդ Մեդլամը տատիկ ու պապիկ դարձան: Նրանք գոհ են իրենց նոր դերից, բայց ընդունում են. դժվարություններն ավելի շատ են, քան իրենք սպասում էին, գրում է Daily Mail-ը:

Անցյալ տարի բրիտանացի զույգի դուստրը` Չարմեյնը, հայտնեց, որ հղիացել է իր ընկերոջից, ում հետ հանդիպում էր երկու տարի: Աղջիկը ընդամենը 16 տարեկան էր, բայց նրա ծնողները չշտապեցին վիճել դեռահասի հետ: Ընդհակառակը` նրանք միայն ուրախ էին օգնել ապագա մայրիկին պատրաստվել ծննդաբերությանը: Ի վերջո, ինքը` Ջենին, ծնող է դարձել 17 տարեկան հասակում և հիանալի հիշում է, թե ինչպես էր 2000-ականների սկզբին տառապում առանց իր կյանքի ամենամտերիմ մարդկանց աջակցության: Երիտասարդ տատիկը չի ցանկացել կրկնել իր ծնողների սխալները:

«Ես հստակ գիտեի, թե ինչ էր զգում Չարմեյնը, երբ պատմում էր ինձ իր հղիության մասին: Բայց հետո նրան ասացի, որ դա իր մարմինն է և իր որոշումը, ես ամեն դեպքում կաջակցեմ իրեն: Այդ ժամանակից ի վեր Չարմեյնը շատ է փոխվել, երեխան ստիպել է նրան մեծանալ»,- նշել է երիտասարդ տատիկը:

Երեխան լույս աշխարհ է եկել 2021 թվականի հունիսին: Նրան անվանել են Իսլա-Մեյ: Ջենին և Ռիչարդը հիացած են. երբեմն նրանց թվում է, թե իրենց առջև իրենց փոքրիկ դուստրն է, և այժմ իրենք կրկին 2000-ականներում են, քանի որ աղջիկը շատ նման է իր մորը: Բայց հենց տատիկն ու պապիկը դուրս են գալիս զբոսնելու, անհարմար խոսակցություններն անխուսափելի են դառնում: Անծանոթ մարդիկ գրեթե միշտ կարծում են, որ Իսլան նրանց երեխան է:

«Երբ քայլում ենք Իսլայի հետ, բոլորը միշտ մտածում են, թե նա մեր դուստրն է: Եվ երբ բացատրում ենք, որ իրականում տատիկ կամ պապիկ ենք, բոլորը անմիջապես ցնցվում են: Շատերը պարզապես չեն հավատում մեզ: Այնուամենայնիվ, ես հիանալի հասկանում եմ, թե ինչու են մարդիկ կարծում, որ մենք նրա ծնողներն ենք, որովհետև մենք դեռ երեսուն էլ չկանք»,- նշել է Ջենին:

Այժմ նա նոր է ընտելանում տատիկի դերին և կամաց-կամաց իր փորձը փոխանցում է Չարմեյնին և մյուս դուստրերին, գրում է պարբերականը:

 

 

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ