Հայտնի է, թե իտալական որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ-2022»-ը

 Հայտնի է, թե իտալական որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ-2022»-ը

Իտալիայի պետական ռադիո-հեռուստատեսային ընկերության ղեկավարությունը որոշման մասին կհայտարարի առաջիկայում, սակայն Թուրինի թեկնածությունն արդեն հաստատվել է: «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույցը կանցկացվի Թուրինում:

Հեղինակավոր մրցույթը հյուրընկալելու համար պայքարում էին 17 քաղաք, որոնց թվում՝ Միլանը, Բոլոնյան, Ռիմինին և Պեզարոն:

Հիշեցնենք, որ Իտալիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելու իրավունք է ստացել, երբ անցյալ տարի Ռոտերդամում անցկացված մրցույթում հաղթել է երկիրը ներկայացնող Maneskin ռոք խումբն իր Zitti e Buoni երգով:

Աղբյուրը` vnews.am:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ