Վարունգի մարինացման 6 ամենատարածված սխալները

 Վարունգի մարինացման 6 ամենատարածված սխալները

Ձմռան համար վարունգ մարինացնելու շատ բաղադրատոմսեր կան, բայց եթե նույնիսկ դրանց խստորեն հետևեք, կատարյալ արդյունքը երաշխավորված չէ, նշում է Itsfood-ը: Հետեւաբար, պետք է խուսափեք մի քանի սխալներից, որոնք թույլ են տալիս տնային տնտեսուհիները:

Առաջին սխալը քացախի բացակայությունն է, կամ, ընդհակառակը` այն չափից շատ օգտագործելը: Քացախն անհրաժեշտ է, որպեսզի վարունգը փխրուն լինի ու յուրահատուկ համ ունենա: Բայց եթե այն շատ լինի` վարունգը կդառնա թթու և կծկված:

Երկրորդ սխալը մարինացման համար բերքի սխալ ընտրությունն է: Ընտրեք մուգ փշերով վարունգ: Դրանք ունեն բարակ կեղև և ամուր միջուկ: Վարունգը չպետք է լինի մեծ` առավելագույնը 10 սմ երկարությամբ: Իսկ վարունգի աղցան տեսակները բոլորովին հարմար չեն մարինացման համար:

Երրորդ սխալը ոչ թարմ վարունգի ընտրությունն է: Դրանք հավաքելու և մարինացնելու միջև ընկած ժամանակահատվածը չպետք է մեկ օրից ավելի լինի: Քաղված վարունգը սկսում է չորանալ և դառնում է մարինացման համար ոչ պիտանի:

Չորրորդ սխալը վատ ստերիլիզացումն է: Կափարիչները և բանկաները պետք է լվանալ սոդայով կամ օճառով, այնուհետև ստերիլիզացնել գոլորշու միջոցով, միկրոալիքային վառարանում կամ եռացող ջրի մեջ:

Հինգերորդ սխալը ոչ ճիշտ պտուտակելն է: Ստուգելու համար, թե արդյոք կափարիչը ճիշտ է պտուտակված, բանկան պետք է 5 րոպեով գլխիվայր իջեցվի: Եթե ​​կան արտահոսքեր, ապա կափարիչը ճիշտ չէ պտուտակված: Կարևոր է նաև աղը լցնել մինչև վերջ, որպեսզի վարունգը չփչանա:

Վեցերորդ սխալը ոչ պատշաճ պահպանումն է: Պետք է հիշել, որ աղաջրի համար անհրաժեշտ է աղ, բայց քարային, այլ ոչ թե յոդացված: Պահեք պահածոները սառը, մութ տեղում:

 

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ